ՀԴՄ-ի հետ աշխատող վաճառքի ծրագիր
1Flow-ն միանում է Ձեր ՀԴՄ սարքին, և ֆիսկալ կտրոնը տպվում է ինքնաբերաբար՝ հենց վաճառքը հաստատելու պահին։ Կասիրը չի մուտքագրում գումարը երկու տեղ, ուստի դրամարկղը, պահեստը և ՀԴՄ-ի կտրոնները միշտ համընկնում են։
Ինչպես է աշխատում
Վաճառքի պահին ֆիսկալ կտրոնը ուղարկվում է այն դրամարկղի ՀԴՄ-ին, որտեղ կատարվել է վաճառքը
Կտրոնի վրա են ապրանքները, գումարը և վճարման տեսակը (կանխիկ կամ քարտ)
Վերադարձի դեպքում ինքնաբերաբար տպվում է վերադարձի կտրոն
Ֆիսկալ համարը և QR կոդը պահվում են պատվերի հետ և երևում են վաճառքի պատմության մեջ
Մի քանի դրամարկղ՝ յուրաքանչյուրն իր ՀԴՄ-ով
Իսկ եթե ՀԴՄ-ը կապ չունի
Եթե ՀԴՄ սարքը տվյալ պահին միացված չէ, վաճառքը չի կանգնում․ պատվերը պահվում է «սպասում է ֆիսկալացման» կարգավիճակով։ Կասիրը կարող է նաև կատարել տեղական վաճառք առանց ֆիսկալ կտրոնի, և այն առանձին նշված կլինի հաշվետվություններում։
Ինչու է սա կարևոր
Երբ ՀԴՄ-ը և վաճառքի ծրագիրը առանձին են, կասիրը նույն գումարը մուտքագրում է երկու անգամ, և վաղ թե ուշ առաջանում են անհամապատասխանություններ։ Մեկ համակարգում աշխատելով՝ խնայում եք ժամանակ և խուսափում սխալներից։
Հաճախ տրվող հարցեր
Ո՞ր ՀԴՄ սարքերի հետ է աշխատում:
Կապվեք մեզ հետ, և մենք կստուգենք Ձեր սարքի մոդելը և կօգնենք միացնել այն։
Կտրոնը տպվո՞ւմ է վերադարձի դեպքում:
Այո՛․ վաճառքի պատմությունից վերադարձ կատարելիս ՀԴՄ-ին ուղարկվում է վերադարձի կտրոն, իսկ ապրանքը հետ է գնում պահեստ։
Կարո՞ղ եմ ունենալ մի քանի դրամարկղ:
Այո՛․ յուրաքանչյուր դրամարկղ ունի իր ՀԴՄ-ը, և կտրոնը տպվում է հենց այն դրամարկղում, որտեղ կատարվել է վաճառքը։