Ռեստորանի և սրճարանի ծրագիր՝ պատվերից մինչև հումքի հաշվառում

1Flow-ն հաշվի է առնում, որ ռեստորանը խանութ չէ․ պատվերը գնում է խոհանոց, ուտեստը պատրաստվում է բաղադրատոմսով, իսկ պահեստից պետք է դուրս գրվի ոչ թե ուտեստը, այլ հումքը։ Այս ամենը ծրագիրը անում է ինքնաբերաբար։

Տեսնել գները

Պատվերներ և խոհանոց

  • Պատվերի տեսակ՝ սրահում, տանելու կամ առաքում

  • Պատվերը ուղարկվում է խոհանոց, իսկ վճարումը կատարվում է հետո

  • Լրացումներ (մոդիֆիկատորներ) և նշումներ ամեն ուտեստի համար

  • Glovo, Yandex, Buy.am պատվերներ՝ յուրաքանչյուր ալիքի իր գներով

  • Օնլայն պատվերներ ձեր կայքից

Տեխնոլոգիական քարտեր և հումքի հաշվառում

Յուրաքանչյուր ուտեստի համար ստեղծում եք տեխ․ քարտ, այսինքն՝ ինչ հումք և կիսաֆաբրիկատ է օգտագործվում և ինչ քանակով։ Վաճառքի պահին ծրագիրը պահեստից դուրս է գրում հենց այդ հումքը, ուստի դուք միշտ գիտեք, թե ինչքան միս, հաց կամ սոուս է մնացել, և որքան է ուտեստի ինքնարժեքը։

  • Հումք, կիսաֆաբրիկատներ և արտադրություն

  • Խոտան և կորուստներ՝ լուսանկարով և պատճառով

  • Ինքնարժեքի և մարժայի վերլուծություն

Աշխատակիցներ, ընդմիջումներ և հերթափոխեր

Յուրաքանչյուր կասիր և մատուցող մուտք է գործում իր PIN կոդով։ Աշխատակիցների ընդմիջման սնունդը գրանցվում է առանձին՝ նշելով, թե ում համար է։ Հերթափոխի վերջում ծրագիրը ցույց է տալիս սպասվող կանխիկը և տարբերությունը։ Կա նաև կադրերի և աշխատավարձի հաշվառում։

Հաճախ տրվող հարցեր

Աշխատո՞ւմ է արագ սննդի կետերի համար:

Այո՛․ POS-ը ունի արագ սննդի հատուկ դասավորություն՝ մեծ կոճակներով և ապրանքների կատեգորիաներով, որպեսզի պատվերը ընդունվի վայրկյանների ընթացքում։

Ինչպե՞ս է հումքը դուրս գրվում:

Ուտեստը վաճառելիս ծրագիրը տեխ․ քարտի համաձայն պահեստից դուրս է գրում հումքը և կիսաֆաբրիկատները։ Եթե կիսաֆաբրիկատը բավարար չէ, դուրս է գրվում դրա հումքը։

Կարո՞ղ եմ տեսնել, թե որ ուտեստն է ամենաշահութաբերը:

Այո՛․ վերլուծության բաժնում երևում են վաճառքը, ինքնարժեքը և մարժան ըստ ուտեստի։

Աշխատո՞ւմ է ՀԴՄ-ի հետ:

Այո՛․ ֆիսկալ կտրոնը տպվում է վճարման պահին, իսկ վերադարձի դեպքում՝ վերադարձի կտրոն։

Պատրա՞ստ եք ավտոմատացնել Ձեր բիզնեսը:

Փորձարկեք 1Flow-ն 30 օր անվճար՝ առանց բանկային քարտ կցելու: