Խանութի ծրագիր՝ վաճառք, պահեստ և ՀԴՄ մեկ տեղում
Խանութը կառավարելու համար պետք չեն մի քանի ծրագրեր և Excel ֆայլեր։ 1Flow-ում դրամարկղը, պահեստը, մատակարարները և հաճախորդների պարտքերը կապված են իրար, ուստի ամեն վաճառքից հետո մնացորդը և շահույթը միանգամից ճիշտ են։
Արագ վաճառք դրամարկղում
Բարկոդով սկանավորում կամ անունով որոնում
Կշռային ապրանքներ և կշեռքի բարկոդներ
Մի քանի զամբյուղ միաժամանակ՝ մի քանի հաճախորդի համար
Կանխիկ՝ մանրի հաշվարկով, քարտ, Idram
Վերադարձ մեկ սեղմումով, ապրանքը հետ է գնում պահեստ
Պահեստի հաշվառում, որը միշտ ճիշտ է
Ամեն վաճառք, մուտք, դուրսգրում և գույքագրում գրանցվում է ապրանքի շարժի պատմության մեջ։ Երբ ապրանքը վերջանում է, ծրագիրը զգուշացնում է Ձեզ և կարող է ծանուցել մատակարարին։ Կարող եք տեսնել, թե որ ապրանքներն են մոտենում պիտանելիության ժամկետին։
Պարտքով վաճառք և հաճախորդներ
Հայաստանում շատ խանութներ վաճառում են պարտքով։ 1Flow-ում կասիրը ընտրում է հաճախորդին կամ մեկ րոպեում ավելացնում նորը, ապրանքը դուրս է գալիս պահեստից, իսկ պարտքը գրանցվում է հաճախորդի վրա։ Հաճախորդը կարող է մասը վճարել տեղում, իսկ մնացածը մարել հետո՝ դրամարկղում։ Պարտքի պատմության մեջ երևում է, թե ինչ է գնվել։
Հատուկ գործիքներ ձեր ոլորտի համար
Հագուստ՝ ապրանքի տարբերակներ (չափս, գույն) առանձին մնացորդով
Ավտոպահեստամասեր՝ երաշխիքներ, մեքենայի տվյալներ (VIN, համարանիշ), սերիական համարներ
Մթերային՝ կշռային ապրանքներ և ժամկետների հսկում
Ցանցեր՝ բազմամասնաճյուղ պահեստ և հաշվետվություններ
Հաճախ տրվող հարցեր
Կարո՞ղ եմ ապրանքները ներմուծել Excel-ից:
Այո՛․ ապրանքները կարող եք ներմուծել Excel/CSV ֆայլով և ցանկացած պահի արտահանել։
Աշխատո՞ւմ է ՀԴՄ-ի հետ:
Այո՛․ ծրագիրը միանում է ՀԴՄ սարքին և վաճառքի պահին ինքնաբերաբար տպում է ֆիսկալ կտրոն, իսկ վերադարձի դեպքում՝ վերադարձի կտրոն։
Կասիրը կարո՞ղ է գողանալ կամ սխալվել առանց նկատելու:
Յուրաքանչյուր աշխատակից մուտք է գործում իր PIN կոդով, բոլոր գործողությունները գրանցվում են, իսկ հերթափոխի փակման ժամանակ ծրագիրը համեմատում է սպասվող և իրական կանխիկը։
Ինչքա՞ն ժամանակում կարող եմ սկսել:
Գրանցումը տևում է մի քանի րոպե։ Ապրանքները ներմուծելուց հետո կարող եք վաճառել նույն օրը։