Վաճառքի ծրագիր, որը աշխատում է համակարգչով, պլանշետով և հեռախոսով

1Flow-ն ամպային վաճառքի ծրագիր է․ դրամարկղը, պահեստը, հաճախորդներն ու հաշվետվությունները մեկ տեղում են, իսկ սկսելու համար բավական է գրանցվել։ Տեղադրում, սերվեր կամ հատուկ համակարգիչ պետք չէ։

Տեսնել գները

Ի՞նչ է անում վաճառքի ծրագիրը

Լավ վաճառքի ծրագիրը ոչ միայն կտրոն է տպում։ Այն ամեն վաճառքի պահին ինքնաբերաբար նվազեցնում է պահեստի մնացորդը, հաշվում է շահույթը, գրանցում է, թե ով և որ դրամարկղից է վաճառել, և հերթափոխի վերջում ցույց է տալիս, թե որքան գումար պետք է լինի դրամարկղում։ 1Flow-ում այս ամենը կատարվում է ինքնաբերաբար։

  • POS դրամարկղ՝ բարկոդ սկաներով, կշռային ապրանքներով և արագ որոնումով

  • Վճարում կանխիկ, քարտով, Idram-ով, ինչպես նաև Glovo, Yandex, Buy.am ալիքներով՝ յուրաքանչյուրի համար առանձին գներով

  • ՀԴՄ ֆիսկալ կտրոն վաճառքի և վերադարձի պահին

  • Պարտքով վաճառք՝ մասնակի վճարումով, և պարտքի մարում դրամարկղում

  • Զեղչեր, քեշբեք և հավատարմության ծրագրեր

  • Հերթափոխեր, դրամարկղի մուտք/ելք և հերթափոխի փակման հաշվետվություն

Պահեստ և ապրանքներ՝ առանց Excel-ի

Յուրաքանչյուր մասնաճյուղ ունի իր մնացորդը։ Ծրագիրը զգուշացնում է, երբ ապրանքը վերջանում է, ցույց է տալիս ժամկետանց ապրանքները և պահում է ապրանքի յուրաքանչյուր շարժի պատմությունը։

  • Ապրանքների ներմուծում և արտահանում Excel/CSV ֆայլով

  • Գույքագրում, դուրսգրում և մասնաճյուղերի միջև փոխանցում

  • Մատակարարներ և ինքնաբերաբար ծանուցում, երբ մնացորդը նվազում է

  • Ժամկետների հսկում

Հաշվետվություններ և Telegram ծանուցումներ

Վաճառքը, շահույթը, լավագույն ապրանքները և աշխատակիցների արդյունքները երևում են իրական ժամանակում։ Telegram-ով կարող եք ստանալ ծանուցումներ վաճառքի, հերթափոխի փակման և քիչ մնացած ապրանքների մասին, նույնիսկ եթե խանութում չեք։

Ո՞ւմ համար է

1Flow-ն օգտագործում են մթերային և հագուստի խանութներ, սրճարաններ, ռեստորաններ և արագ սննդի կետեր, ավտոպահեստամասերի խանութներ և բազմամասնաճյուղ ցանցեր։ Գրանցվելիս ընտրում եք բիզնեսի տեսակը, և ծրագիրը ցույց է տալիս Ձեր ոլորտին անհրաժեշտ գործիքները։

Հաճախ տրվող հարցեր

Որքա՞ն արժե վաճառքի ծրագիրը:

Առաջին 30 օրն անվճար է, առանց բանկային քարտ կցելու։ Հետո ընտրում եք Ձեր բիզնեսին համապատասխան փաթեթը․ գները տես «Գներ» էջում։

Պե՞տք է արդյոք ծրագիր տեղադրել:

Ոչ։ 1Flow-ն աշխատում է բրաուզերում՝ համակարգչով, պլանշետով կամ հեռախոսով։ Թարմացումները ինքնաբերաբար են։

Ի՞նչ սարքավորումներ են պետք:

Բավական է ինտերնետ կապով ցանկացած սարք։ Կամընտիր կարող եք միացնել բարկոդ սկաներ, կշեռք, չեկի պրինտեր և ՀԴՄ։

Կարո՞ղ եմ կառավարել մի քանի խանութ:

Այո՛․ յուրաքանչյուր մասնաճյուղ ունի իր պահեստը, դրամարկղերը և աշխատակիցները, իսկ հաշվետվությունները կարող եք տեսնել ըստ մասնաճյուղի կամ միասին։

Պատրա՞ստ եք ավտոմատացնել Ձեր բիզնեսը:

Փորձարկեք 1Flow-ն 30 օր անվճար՝ առանց բանկային քարտ կցելու: